30 янв. 2013 г.

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ» ԾՐԱԳԻՐ



  1. Ծրագրի նպատակը`
  •     Օտարազգի և օտարախոս հանրությանը տեղեկացնել Հայաստանի և հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին,
  •     Նպաստել միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ ունեցած բարձր հարգանքի վերականգնմանն ու պահպանմանը,
  •     Օտարախոս հայության համար հնարավորություն ստեղծել` օտար լեզվով ծանոթանալու իր հայրենիքին ու հայրենակիցներին, նրանց պատմությանն ու ներկային,
  •     Օտարազգի հանրության ուշադրությունը հրավիրել հայոց արդար պահանջի վրա և այդ հարցում ձեռք բերել համակիրներ,
  •     Պայքարել թուրք-ազերիական հակահայկական ստահոդ տեղեկությունների տարածման դեմ` օտարազգի հանրությանը ներկայացնելով իրականությունը:
  1. Ծրագիրն իրենից ներկայացնում է`
  •     Ուսումնասիրում,
  •     Թարգմանություն,
  •     Մշակում,
  •         Հրապարակում,
  •     Տարածում:
Մանրամասներ: Անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություններ` ըստ ներքոհիշյալ նախընտրելի թեմաների, մշակել, թարգմանել դրանք օտար լեզուներով: Պատրաստված նյութերի ընտրությամբհրապարակմամբ և տարածմամբ կզբաղվեն ՀԻՄՆԱՔԱՐ ՀԿ Պատմության և Մշակույթի հանձնաժողովները:

  1. Նախընտրելի թեմաներն են`
- Հայոց պատմություն,

  •      պատմական դեպքեր, նշանավոր իրադարձություններ.
  •      արքաներ, արքայատոհմեր.
  •      հայկական պետական կազմավորումներ.
  •      նշանավոր հայեր.
- Հայ մշակույթ.
- Հայաստանի պատմական աշխարհագրություն.
- Հայ եկեղեցի.
- Հայաստանն այսօր,
  •      բնության հրաշալիքներ Հայաստանի տարածքում.
  •      աշխարհագրություն.
  •      հայեր.
  •      հուշարձաններ:
  1. «Հայաստան» անվանման մեջ ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության կազմում չգտնվող հայկական բոլոր տարածքները:
  2. Թույլատրվում է ներկայացնել նաև`
  •      արդեն իսկ գոյություն ունեցող աշխատանքները` անպայմանորեն նշելով հեղինակի անունը,
  •      այլ թեմաներով հայագիտական նյութեր:
  1. Աշխատանքը պետք է ունենա հետևյալ տեսքը`


Կազմման ամսաթիվ
ՎԵՐՆԱԳԻՐ

Բուն տեքստը
(ծավալը սահմանափակված չէ),
(նկարների առկայությունը ցանկալի է)
(տառատեսակի և տեխնիկական այլ պահանջներ չկան)
________________

Հեղինակ`   _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
(Ցանկության դեպքում` հավելյալ տեղեկություններ, դիմում-բողոք-առաջարկություններ)