9 мар. 2013 г.

ՄԱՐՏԻ 9-ը ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է


ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈ՛Ս

«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: 
Դուշման Վարդան

Մարտի 9-ը Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է:

Վարդանը ծնվել է 1966 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Հ. Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ:
1984 թվականին խորհրդային բանակի կազմում Վարդանը կամավոր ծառայության է անցնում Աֆղանստանում: Զորացրվելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:
1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում իսկական լեգենդ:

1992-ի մայիսին Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխավորած 1-ին վաշտը, որի մեջ էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը:
Անառիկ Շուշին ազատագրելուց հետո ընկերները երկար որոնում են Վարդանին և գտնում նրան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին` «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:

Վարդանը զոհվել է 1992թվականի հուլիսի 3-ի Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում:
Որդու զոհվելուց հետո մայրը վերանորոգում է նրա բնակարանը և այն դարձնում տուն-թանգարան` ընդարձակ գրադարանով:
Վարդանին է նվիրված Արամայիս Սահակյանի «Մեր դուշմանը դուշմաններից-մեր Դուշման Վարդանը» գիրքը:

Հեղինակ`  Զարուհի Բաբաջանյան