27 янв. 2013 г.

«Հիմնաքար» ՀԿ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ




     Հարգելի հայրենակիցներ, «Հիմնաքար» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլորիս` ՀՀ Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում ենք շնորհավորել հատկապես Հայոց բանակի սպաներին ու զինծառայողներին` իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ենք անփորձանք ծառայություն, քաջ առողջություն և աննկունություն:

          Մենք հպարտ ենք, որ ունենք հզոր և մարտունակ բանակ: Բանակ, որ ստեղծվեց ռազմական բարդ իրադրությունում և, ընդունելով պատերազմի ծանր մարտահրավերը, հաղթանակած դուրս եկավ` ազատագրելով Արցախը և համայն մարդկությանը ցույց տալով  իր անկոտրումությունը:

          Այսօր մեր բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը և պատրաստ` կասեցնելու յուրաքանչյուր ոտընձգություն:

    «Հիմնաքար» ՀԿ-ն ողջունում է բանակաշինության և պաշտպանության բնագավառում կատարվող բարեփոխումներն ու իր պատրաստակամությունն է հայտնում` աջակցելու խնդիրների բացահայտմանը և վերացմանը` հայտարարելով, որ կանգնած է հայ զինվորի կողքին:

Հարգանքներով` «Հիմնաքար» ՀԿ