10 мар. 2013 г.

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ.Մաս 1: ԲՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ



«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է ՀՀ Կառավարության՝ 2009 թվականի ապրիլի 16-ի N 405-Ն որոշման համաձայն` ՀՀ Շիրակի մարզում:

Ազգային պարկի ստեղծումն ունի երկար պատմություն:
Պարկի ստեղծման նպատակը Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած տարածքների, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն է:

9 мар. 2013 г.

ՄԱՐՏԻ 9-ը ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է


ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈ՛Ս

«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: 
Դուշման Վարդան

Մարտի 9-ը Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է:

8 февр. 2013 г.

ԱՐՓԻ ԼՃԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԱՎԱԶԱՆԸ: Մաս 1: ԲՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ


«Բնաշխարհ Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կատարված լուսանկարների շարքի 1-ին մասը: