11 мар. 2012 г.

«Մարդու իրավունքներ. Տարրական անհրաժեշտություն, այլ ոչ թե արտոնություն» թեմայով դասընթաց-քննարկում

‎2012թ. մարտի 4-10-ը Դիլիջանում անցկացվեց դասընթաց-քննարկում «Մարդու իրավունքներ. Տարրական անհրաժեշտություն, այլ ոչ թե արտոնություն» թեմայով:
Դասընթացի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդական կազմակերպությունների կարողությունները Մարդու Իրավունքների կրթության ոլորտում: Դասընթացը ամբողջովին հիմնված էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության վրա: Մոդուլները  ամբողջովին մասնակցային էին և ստեղծարար: Դասընթացին իր մասնակցությունը ունեցավ նաև «Հիմնաքար» հասարակական կազմակերպությունը , որը մեծապես շահագրգռված է ընդլայնել հասարակության մեջ գիտելիքները Մարդու Իրավունքների վերաբերյալ և կիրառել այն պրակտիկայում:
«Մարդու իրավունքներ. Տարրական անհրաժեշտություն, այլ ոչ թե արտոնություն»
դասընթաց-քննարկմանը «Հիմնաքար» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց կազմակերպության քարտուղար ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Կազմակերպության ներկայացումն արժանացավ բուռն ծափահարությունների, եղան բազմաթիվ առաջարկություններ, շնորհավորանքներ: 

Ծրագիրը իրականացվում էր Լուշեի Հայաստանյան մասնաճյուղի և Քաղաքացիական ֆորում ՀԿ-ի համատեղ ջանքերով` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ :