28 дек. 2011 г.

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ


  

     Կեչառիսի վանքային համալիր, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում, XI-XIII դդ. ընթացում կառուցված վանքային համալիր:
     Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռներից, որից գլխավորը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033թ.` Գրիգոր Մագիստրոսի կողմից:
     Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականները, կրոնական ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ:
     Կեչառիսի տարածքում կան XII-XIII դդ. բազմաթիվ խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ.):